29/09/2020 15:28
Մոսկվան հետևում է Թուրքիայի կողմից Սիրիայից Ադրբեջան վարձկաններ ուղարկելու մասին լուրերին
Ռուսաստանում ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բոլոր նորություններին: Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ Թուրքիան Սիրիայից Ադրբեջան վարձկաններ է ուղղարկում:
«Մենք օգտագործում ենք այդ ինֆորմացիան ԵԱՀԿ խմբի մեր գործընկերների հետ միասին մեր հետագա դիրքորոշումը ձևավորելու և քայլերը որոշելու համար», - ասել է Պեսկովը: