29/09/2020 15:26
Պեսկով. Մոսկվան վերլուծում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը
Մոսկվան ուշադիր վերլուծում է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը և կապ է պահպանում Երևանի, Բաքվի և Անկարայի հետ: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Ռուսական կողմը տարբեր մակարդակներում մշտական կապի մեջ է Երևանի, Բաքվի և Անկարայի հետ: Մենք հավաքում ենք բոլոր տեղեկություններն այն մասին, թե ինչ է կատարվում շփման գծում», - ասել է Պեսկովը: