29/09/2020 22:42
Ադրբեջանն ունի 790 զոհ, որից 180-ը՝ Քարվաճառի շրջանում. Արծրուն Հովհաննիսյան
Օրվա ընթացքում շարունակվել են համառ մարտերը սահմանի ողջ երկայնքով, օրվա ընթացքում խոցվել են հակառակորդի բազում զրահատեխնիկա, կենդանի ուժ, միասնական տեղեկատվական հարթակում հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ընդհանուր առմամբ, մարտերի սկսման առաջին պահից ի վեր հակառակորդը կորցրել է 790 զինծառայող, որից 180-ը Քարվաճառի ուղղությամբ, որտեղ համառ մարտեր են ընթացել։ Մոտավոր տվյալներով, կա 1900 վիրավոր Ադրբեջանի զինված ուժերում», - ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ հայական Զինված ուժերը խոցել են 137 տանկ, ոչնչացվել է ադրբեջանական 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և 1 ինքնաթիռ։