29/09/2020 15:42
Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ տարօրինակ հաղորդագրությունները կեղծ հեռախոսահամարներից են և խուճապ ստեղծելու նպատակ ունեն. ԱԱԾ
Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ՀՀ ԱԱԾ թեժ գծին բազմաթիվ քաղաքացիներից ահազանգեր են ստացվում այն մասին, որ իրենք տարբեր հեռախոսահամարներից Արցախում ռազմական գործողությունների վերաբերյալ անհանգստացնող բնույթի տարօրինակ հաղորդագրություններ են ստանում: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ-ից՝ տեղեկացնելով, որ նմանատիպ հաղորդագրություններն ուղարկվում են արտասահմանյան, ինչպես նաև բջջային հավելվածներով գեներացված ՀՀ բջջային օպերատորների համարանիշների նմանությամբ կեղծ հեռախոսահամարներից և նպատակ են հետապնդում խուճապ ստեղծել հայ հասարակության շրջանում:
ԱԱԾ-ից կոչ են անում տուրք չտալ ապատեղեկատվությանը, չտրվել սադրանքների և հետևել միայն պաշտոնական լրահոսին: