29/09/2020 15:14
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վարդենիսում ռուսական կապիտալով ընկերությունը դադարեցրել է աշխատանքը
Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան հարվածել է նաև Հայաստանում ռուսական կապիտալով գործող ընկերությանը. ադրբեջանական բանակի կողմից սանձազերծած պատերազմի հետևանքով դադարեցվել են բոլոր կարգի աշխատանքները ռուսական «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրում, հայտնում է «Արմենպրեսը»։
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության պատասխանատու Ռուզաննա Գրիգորյանի խոսքով, հանքավայրում աշխատանքները դադարեցվել են կիրակի առավոտվանից սկսած, երբ սկսվել են ռազմական գործողությունները:
«Ընկերության տնօրինությունը դադարեցրել է աշխատանքները, որպեսզի ապահովի անձնակազմի անվտանգությունը: Քանի դեռ պահպանվում է հանքի տարածքի հրետակոծության սպառնալիքը, հանքավայրում աշխատանքները չեն վերսկսվի», - ասաց նա։