29/09/2020 15:03
Թեհրան. Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան կարող են օգնել Բաքվին և Երևանին գտնել խաղաղ ելք
Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան ի վիճակի են օգնել Ադրբեջանին և Հայաստանին առկա հակասությունները խաղաղ ճանապարհով լուծելու հարցում: Այս մասին, ինչպես հաղորդել է ТАСС-ը, երեքշաբթի հայտարարել է Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբիին:
«Մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ լուծում ունի, և Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը կարող են օգնել հարևան երկրներին կատարել ՄԱԿ-ի բանաձևերը և լուծել հակասությունները ոչ ռազմական ճանապարհով», - մեջբերում է նրա խոսքերը Իրանի կառավարության մամուլի ծառայությունը:
Երկուշաբթի Իրանի փոխոստիկանապետ Քասեմ Ռեզաին հայտնել է, որ երկու ականանետ է ընկել Իրանի սահմանի մոտակայքում: Նա կողմերին զգուշացրել է, որ «կրակոցները չպետք է ուղղված լինեն դեպի Իրանի կող»: