29/09/2020 12:01
Քանյե Ուեսթը խոսել է պատերազմի ֆոնին Հայաստանի մասին. «Աղոթեք Հայաստանի համար»
Այն բանից հետո, երբ հայազգի ամրիկացի մոդել Քիմ Քարդաշյանը հայտարարել է Լեռնային Ղարաբաղի համար Ադրբեջանի հետ հակամարտության մեջ Հայաստանին սատարելու մասրն, նրա ամուսինը՝ ռեպեր և պրոդյուսեր Քանյե Ուեսթը ևս արձագանքել է Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձություններին:
Նա մարդկանց կոչ է արել աղոթելու: Սակայն, ոչ միայն Հայաստանի համար: «Աղոթեք Հայաստանի համար: Աղոթեք Բրեոնի Թեյլորի ընտանիքի համար (աֆրոամերիկացի, գնդակահարվել է ոստիկանական գործողությունների ընթացքում, 2020 թ. մարտին) Աղոթեք համավարակով ավերված աշխարհի համար: Աղոթում եմ Աստծո սիրո համար, որ ծածկի մեզ բոլորիս, մեր ընկերներին և ընտանիքին, փափկեցնի աշխարհի սրտերը: Շնորհակալ եմ Աստծուն մեր կյանքի համար: Հիսուսի անունով, Ամեն», - գրել է ռեփերը Twitter միկրոբլոգում:
Praying for Armenia Praying for Breonna Taylor’s family Praying for a world ravaged by the pandemic Praying for God’s love to cover us all Cover our friends and family soften the hearts of the world Thank you God for our lives. In Jesus name Amen
— ye (@kanyewest) September 29, 2020