29/09/2020 14:29
Կիպրոսն անելու է հնարավորը՝ Հայաստանի դեմ ագրեսիայի և Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հետ:
ԱԺ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Կիպրոսի խորհրդարանի խոսնակը լավատեղյակ է եղել իրավիճակի մանրամասներին և իր ամենաջերմ զգացմունքներն ու հաջողության մաղթանքներն է փոխանցել հայ ժողովրդին:
Դիմիտրիս Սիլուրիսը հավաստիացրել է, որ անելու է հնարավորը՝ Հայաստանի դեմ ագրեսիայի և Թուրքիայի ներգրավվածության դատապարտման ուղղությամբ: