29/09/2020 10:49
Ադրբեջանի ԶՈՒ-երը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ. Ստեփանյան
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈՒ Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ, հայտնում է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը:
«Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։
Սպասեք կոշտ պատասխանի»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը նախապատրաստվում է մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիայի Հայաստանի դեմ: