29/09/2020 16:56
Ղարաբաղի հայերի մոտիվացիան թույլ չի տալիս ավելի լավ զինված Ադրբեջանին առաջ շարժվել. ռազմական փորձագետ
Ադրբեջանական բանակի սպառազինությունը գերազանցում է Լեռնային Ղարաբաղինն ու Հայաստանինը միասին վերցրած, բայց նրա ջանքերը հայերն արգելափակում են իրենց ավելի բարձր մոտիվացիայի շնորհիվ, РИА Новости-ին ասել է ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը:
«Նույնիսկ եթե միավորենք բանակի ջանքերը, որոնք առկա են Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում, նրանք միևնույնն է քանակական առումով զիջում են Ադրբեջանի բանակին, բայց հիմնական տարբերությունն այստեղ քանակի մեջ չէ: Հարցն այն է, թե ինչպիսի՞ն է մոտիվացիան... Լեռնային Ղարաբաղում ապրող հայերն այլևս փախչելու տեղ չունեն, սա իրենց հողն է, նրանք տարիներ շարունակ այնտեղ են ապրում: Նրանք կպաշտպանեն իրենց սեփական տունը », - ասել է Լեոնկովը:
Կիրակի առավոտյան սկսված բախումները փորձագետն անվանել է «նենգություն» Ադրբեջանի կողմից: Նա կարծում է, որ Բաքուն նախապես պատրաստվում էր գրոհի, և անակնկալ հարձակումը պետք է իրեն առավելություն հաղորդեր:
Ադրբեջանական զորքերն, ըստ փորձագետի, ենթադրում էին 50-100 կիլոմետր առաջխաղացում, բայց դա տեղի չունեցավ: