29/09/2020 14:00
Մարդկության դեմ այս բռնության և հանցագործության անհապաղ դադարեցումը հրատապ և կենսական նշանակություն ունի. Հենրիխ Մխիթարյան
Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անդրադարձել է արցախա-ադրբեջանական, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։
«Ռազմական մարտերը դեռ շարունակվում են Լեռնային Ղարաբաղում, երկու կողմերից շատ զոհեր կան: Ռմբակոծվում է նաև Հայաստանի Հանրապետության տարածքը:
Սեպտեմբերի 27-ի առավոտյան խաղաղ բնակչության դեմ ուղղված ադրբեջանական հարձակումը խիստ դատապարտելի է:
Մարդկության դեմ այս բռնության և հանցագործության անհապաղ դադարեցումը հրատապ և կենսական նշանակություն ունի: Թուրքիան պետք է դադարեցնի այս հարձակման օժանդակությունն ու հնարավորությունները, ներառյալ ՝ հայերի վրա հարձակվելու համար օտարերկրյա ահաբեկչական մարտիկների հավաքագրումը:
Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը, դաշնակիցներին շտապ միջամտել` հերթական ցեղասպանությունից խուսափելու համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մխիթարյանը։