29/09/2020 20:03
Ստոլտենբերգը Վրաստանին հորդորել է պատրաստվել ՆԱՏՕ-ին անդամակցությանը
Վրաստանը պետք է օգտագործի ցանկացած հնարավորություն ՆԱՏՕ-ին անդամակցությանը նախապատրաստվելու համար: Այս մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում, Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ հանդիպումից հետո, հաղորդում է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը:
Ստոլտենբերգն ընդգծել է, որ Վրաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է գրանցել իր զինված ուժերի արդիականացման և ժողովրդավարության ամրապնդման գործում:
«Եվ ես ձեզ կոչ եմ անում շարունակել ամբողջությամբ օգտվել ՆԱՏՕ-ի հետ մերձեցման բոլոր հնարավորություններից: Եվ պատրաստվեք անդամության: Մենք անհամբեր սպասում ենք Վրաստանին, որպեսզի հաջորդ ամիս ընտրությունները համապատասխանեն միջազգային բարձրագույն չափանիշներին: Սա կարևոր է Վրաստանի և ՆԱՏՕ-ի համար», - ասել է նա: