29/09/2020 16:32
Պեսկովը կոչ է արել ՀԱՊԿ շրջանակում քննարկել Ղարաբաղում տիրող իրավիճակը
Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրումը խորը վերլուծության և քննարկման թեմա է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում, ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Իհարկե, ներկա իրավիճակը, շփման գծում ռազմական գործողությունները, կազմակերպության ներսում խորը վերլուծության և քննարկման թեմաներ են: Մնացած մասով ես ձեռնպահ կմնամ որևէ մեկնաբանություն տալուց՝ բացառապես ելնելով նրանից, որ սա ծայրահեղ զգայուն հարց է, որտեղ բոլորը պետք է բացարձակապես զգույշ լինեն», - ասել է Պեսկովը լրագրողներին: