29/09/2020 17:51
ՄԱԿ-ը կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը կոչ է արել Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է կազմակերպության կայքում:
Բացի այդ, նա մտահոգություն է հայտնել տարածաշրջանում իրավիճակի սրման կապակցությամբ:
Բաչելետը դիմել է հակամարտության կողմերին՝ կոչ անելով հարգել մարդասիրական իրավունքները, մասնավորապես՝ ապահովել խաղաղ բնակչության պաշտպանությունը: