29/09/2020 18:06
ՀԱՊԿ միավորված զորքերը պետք է մտնեն տարածաշրջան կատարելու իրենց առաքելությունն ու պարտավորությունները Հայաստանի հանդեպ. Ուրիխանյան
ՀԱՊԿ-ին դիմելը պարտադիր է, ֆեյսբուքյան այսպիսի գրառում է արել ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն՝ ընդգծելով, որ Հայաստանն այդ կառույցի մեջ է հենց այս իրավիճակների համար ու մեր երկրի և քաղաքացիների անվտանգության համար։
«Ամեն քաղաքացու և զինվորի կյանքն անգին է։ Անգի՛ն։ Ժամ առաջ ՀԱՊԿ միավորված զորքերը պետք է մտնեն տարածաշրջան կատարելու իրենց առաքելությունն ու պարտավորությունները Հայաստանի հանդեպ։ Եվ եթե ընթացակարգը պահանջում է պաշտոնական դիմում Հայաստանի կողմից՝ ուրեմն դա պետք է անել հենց հիմա։ Այո՛, դրանից բխող ՀԱՊԿ անդամ պետությունների և առաջին հերթին ՌԴ-ի հետ բոլոր հեռանկարային ռազմավարական պայմանավորվածություններով ու սխալների շտկումով հանդերձ։ Վե՛րջ տվեք կամուկացին, վերջապես կողմնորոշվեք մեկ և ընդմիշտ», - գրել է նա: