29/09/2020 20:28
Ստեղծվել է կորոնավիրուսի ամենաարագ և էժան թեստը. ԱՀԿ
Կորոնավիրուսի դեմ ստեղծված նոր էքսպրես թեստի արդյունքը հայտնի է դառնում 15-30 րոպեում և արժե մոտ 5 դոլար: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը, հաղորդել է բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունը:
Նոր հետազոտությունը կօգնի վերահսկել դեպքերի աճը, հատկապես՝ աղքատ երկրներում, որոնք տառապում են բժշկական անձնակազմի և լաբորատորիաների պակասից, ասել է ԱՀԿ ղեկավարը:
Այսօր թեստի արդյունքներին պետք է սպասել մի քանի ժամ:
Թեստերի արտադրողներն են «Abbott» և «SD Biosensor» ընկերությունները: Դրանք տարեկան արտադրելու են 120 միլիոն թեստ 133 աղքատ երկրների համար:
Արտադրությունը ֆինանսավորվելու է Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամի կողմից: