29/09/2020 16:19
Ռուսաստանի հայերը առաջիկայում հատուկ չարտերային թռիչքով հումանիտար օգնություն կուղարկեն Հայաստան
Մի քանի օր է՝ Ռուսաստանի հայկական համայնքը վերսկսել է մոբիլիզացման գործընթացները: Տարբեր հանդիպումներից բացի, նաև Ռուսաստանի հայերը հավաքում են դեղորայք, բժշկական սարքավորումներ, երեխաների համար առաջին անհրաժեշտության իրեր, սանիտարահիգիենիկ պարագաներ, գումար:
Հավաքագրվում են նաև կամավորները՝ առաջնագիծ մեկնելու համար: Օգնությունը հատուկ չարտերային թռիչքով առաջիկայում կուղարկվի Հայաստան։