30/09/2020 22:18
Հարյուրավոր դիեր թողած առաջնագծում՝ անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի նկատմամբ. ԱՀ նախագահը՝ Ադրբեջանի իշխանության մասին
Դիրքերի շոշափելի փոփոխություններ չեն եղել՝ լայնածավալ ակտիվ մարտական գործողություններ են ընթացել նույն տարածքներում. ոչ շատ ակտիվ՝ կենտրոնական արևելյան ուղղությամբ, շատ ակտիվ՝ Արաքսի հովտում և Ֆիզուլիի ուղղությամբ, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նախագահի խոսքով՝ երկու կողմերն էլ ունեցել են կորուստներ, բայց հակառակորդը՝ ավելի շատ, ինչպես միշտ. «Ես Ադրբեջանի իշխանության մարդկային որակի վրա զարմանում եմ: Հարյուրավոր դիեր թողած առաջնագծում՝ անտարբեր են իրենց երկրի զավակների ճակատագրի նկատմամբ: Սա անմարդկային բարբարոսի կերպար է, որը մենք տեսնում ենք»:
Հարությունյանն ընդգծեց՝ բազմաթիվ փաստեր կան, որ մարտական գործողություններն ավելի վաղ էին պլանավորել, իսկ Թուրքիայի մասնակցությունը, նրա խոսքով, պատահականություն չէ: