30/09/2020 12:42
Վարդենիսի դեպքերից հետո Հայաստանի ուղղությամբ այլ հատվածում ակտիվ մարտական գործողություններ չեն իրականցվել.ՊՆ
Վարդենիսի հատվածում երեկվա ավիացիոն հրթիռային հարվածներից հետո ՀՀ ուղղությամբ որևէ այլ հատվածում ակտիվ մարտական գործողություններ չեն իրականցվել, որոշակի դրվագներ են եղել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ Տավուշում համեմատաբար հանգիստ է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ՍՈւ-25 գրոհիչը. օդաչուն զոհվել է:
ՀՀ ԱԳՆ-ն էլ հանդես էր եկել հայտարարությամբ. Ադրբեջանը ռազմական գործողությունների գոտում ներառում է նաև Հայաստանի տարածքը. սպանվել է մեկ քաղաքացիական անձ:
Արծրուն Հովհաննիսյանն էլ հայտնել էր՝ Վարդենիսի գյուղերն են հրետակոծվում: