30/09/2020 09:49
Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը դեռ մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«ՀԱՊԿ-ին դիմելը քաղաքական հարց է։ Մենք սերտորեն աշխատում ենք ՀԱՊԿ-ի հետ: Հայաստանի ԶՈՒ-երը ի վիճակի են պաշտպանել երկրի անվտանգությունը», - ասել է Փաշինյանը ռուս լրագրողների հետ հանդիպմանը:
ՀՀ վարչապետի խոսքով՝ Հայաստանը բոլոր միջոցներով ապահովելու է իր անվտանգությունը։
«ՀԱՊԿ-ի հետ, թե առանց ՀԱՊԿ-ի, դա արդեն այլ հարց է։ Մենք քննարկում ենք մեր անվտանգության ապահովման բոլոր հնարավորությունները՝ կախված իրավիճակից և ընդհանուր քաղաքական համատեքստից», - ասել է Փաշինյանը: