30/09/2020 22:41
Պատերազմի ավարտին նպաստող գլխավոր գործոնը խելքն է, որը բացակայում է թշնամու մոտ. Արցախի նախագահ
Ապրիլյան պատերազմը 4 օր տևեց, ռուսները միջնորդեցին՝ հրադադարին վերադարձանք, արդյոք հիմա ազդակներ զգացվում են, որ հրադադարի ռեժիմ կարող է հաստատվել, ասուլիսի ժամանակ նման հարց ուղղվեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:
Ի պատասխան Հարությունյանն ասաց.
«Այն ժամանակ Արցախը կռվում էր Ադրբեջանի դեմ, և ռուսը ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին և խնդրելու ՀՀ-ին՝ զինադադարի առումով: Այսօր պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ: Ես չգիտեմ՝ որքանով է պատրաստ ռուսական իշխանությունը խոսելու Թուրքիայի ղեկավարության հետ»:
Հարությունյանը նաև ընդգծեց, որ 4 օրում խփվել է հակառակորդի այնքան տեխնիկա, որքան Առաջին արցախյան պատերազմի ժամանակ:
Իսկ որո՞նք են գործոնները, որոնք կնպաստեն պատերազմի ավարտին հարցին, ԱՀ նախագահն ասաց. «Գլխավորը խելքի ֆակտորն է, որը բացակայում է թշնամու մոտ, նաև երբ Ադրբեջանի ժողովուրդը հասկանա, որ հակաադրբեջանական իշխանություն ունի»: