30/09/2020 11:49
Բայդենը Թրամփին անվանել է «Պուտինի թուլա»
Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Ջո Բայդենը բանավեճի ժամանակ ԱՄՆ ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի «թուլա»:
Բայդենի համապատասխան հայտարարությամբ տեսանյութը հրապարակվել է CNBC-ի կողմից:
Բայդենը, որը նախկինում զբաղեցնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը, հայտարարել է, որ նա «առճակատման մեջ է մտել Պուտինի հետ և հասկացնել տվել նրան, որ չի գնա իր հնարքների»:
«Եվ նա (Թրամփ՝ խմբ.) Պուտինի թուլան է, նա նույնիսկ չի կարող նրան ոչինչ ասել ամերիկացի զինվորների գլուխների համար վարձատրության մասին», - ասել է նա:
Բայդենը նաև նշել է, որ Թրամփի կառավարման տարիներին ամերիկացիները «ավելի թույլ, աղքատ և մասնատված են»:
Իր հերթին, Թրամփը հարցրել է իր հակառակորդին, թե ինչու է իր որդի Հանթեր Բայդենը, այն բանից հետո, երբ Ջո Բայդենը դարձել ԱՄՆ փոխնախագահ, կարողացել «կարողություն ստեղծել Ուկրաինայում, Չինաստանում, Մոսկվայում»:
«Նա կարողություն է ստեղծել, սակայն աշխատանք չուներ», - ասել է Թրամփը:
Առողջության ապահովագրության համակարգի շուրջ բանավեճի ընթացքում Բայդենը Թրամփին ստախոս է անվանել: