30/09/2020 10:18
Անցած գիշերվա բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են. Վահրամ Պողոսյան
Ադրբեջանական զինված ուժերը որոշակի հաջողություն ունեցել են միայն մարտի առաջին օրը, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
«Արդեն սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերն առաջխաղացում, հաջողություններ ունեցել է հայկական կողմը և այդ հաջողությունները պահպանվում են։ Ադրբեջանում այսօր գտնվում են թուրքական զինուժի բավական մեծ ստորաբաժանումներ և նրանց աջակցությամբ է Ադրբեջանը փորձում հաջողություն ունենալ», - ասաց Վահրամ Պողոսյանը։
Նա նշեց, որ անցած գիշերվա բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են։
«Այս պահի դրությամբ ադրբեջանական բանակն ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի շատ մեծ կորուստներ», -ասաց Վահրամ Պողոսյանը։