30/09/2020 14:35
Մակրոնն ամենաերկար ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի շաբաթում
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ճառը դարձել է ամենաերկարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի՝ համաքաղաքական քննարկումներում. այն տևել է 48 րոպե: Այս մասին հայտնում է ТАСС-ը:
Մակրոնն անդրադարձել է միջազգային օրակարգի բոլոր հարցերին՝ COVID-19-ից մինչև Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպը: Նա մանրամասն շարադրել է Ֆրանսիայի դիրքորոշումն Իրանի, ԿԺԴՀ-ի, Սիրիայի, Լիբիայի, Լիբանանի և Բելառուսի շուրջ, ինչպես նաև ուշադրություն է դարձել Եվրոպայի անվտանգության նոր հայեցակարգին:
Ամենակարճ ելույթներով՝ 6 րոպե տևողությամբ, հանդես են եկել Հունգարիայի և Մոնղոլիայի ներկայացուցիչները:
Ելույթի տևողության ռեկորդը պատականում է Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյին, որը 1960 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից խոսել է 4 ժամ 29 րոպե: