30/09/2020 19:04
ԵՄ առաջնորդները գագաթնաժողովին կոչ կանեն դադարեցնել կրակը Ղարաբաղում
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները գագաթնաժողովում, որը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին և 2-ին, կողմերին կոչ են անելու դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:
«Գագաթնաժողովը կոչ կանի անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, քանի որ իրավիճակը ծայրաստիճան անհանգստացնում է», - ասել է նա լրագրողներին:
ԵՄ ներկայացուցիչը նաև ավելացրել է, որ միության ղեկավարները կոչ են անելու երրորդ երկրներին չմիջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, հաղորդում է ТАСС-ը: