30/09/2020 20:13
ԿԳՄՍ նախարար․ Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից
Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից, այս մասին Facebook-ի իր էջում գրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Այսօր որոշում եմ կայացրել դիմել Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդին Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին բուհի պատվավոր դոկտորի կոչումից զրկելու խնդրանքով` հայ ինքնության, սեփական հողում ինքնորոշվելու, ապրելու և արարելու, մեր հայրենակիցների կյանքի իրավունքի դեմ ուղղված Ադրբեջանի քայլերը իր հայտարարություններով խրախուսելու և դրանց անուղղակի աջակցելու համար»,- գրել է նա։