30/09/2020 19:20
Քուվեյթի նոր Էմիրը երդում է տվել խորհրդարանի առջև
Քուվեյթի նոր Էմիր շեյխ Նավաֆ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահը չորեքշաբթի հավատարմության երդում է տվել Ազգային ժողովի (խորհրդարանի) առջև՝ որպես երկրի նոր տիրակալ:
83-ամյա գահաժառանգ այքայազնը նախօրեին Էմիր է հայտարարվել Քուվեյթի 91-ամյա Էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր աս Սաբահի մահվանից հետո, որը մահացել է ԱՄՆ-ում, որտեղ հուլիսից բուժում էր անցնում: Արդեն այն ժամանակ պետության ղեկավարի հոսպիտալացման կապակցությամբ նրա խորթ եղբայր գահաժառանգ արքայազն Նավաֆն օժտվել էր մի շարք իշխանական լիազորություններով:
Քուվեյթի Սահմանադրության համաձայն՝ գահաժառանգը տիրակալի մահվանից հետո ավտոմատ կերպով դառնում է Էմիր, բայց ամբողջ իշխանությունն ընդունում Է միայն խորհրդարանի առջև երդում տալուց հետո: