30/09/2020 07:09
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդգծել է ԵԱՀԿ ՄԽ կենտրոնական դերակատարումն ու կոչ արել դադարեցնել կրակն Արցախում
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն անհանգստություն են հայտնել ԼՂ հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողությունների առնչությամբ։
Նրանք վճռականորեն դատապարտել են ուժի գործադրումն ու ափսոսանք են հայտնել մարդկային զոհերի ու քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի կապակցությամբ։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներն աջակցել են Գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, նվազեցնել լարվածությունն ու անմիջապես վերադառնալ կառուցողական բանակցությունների։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները հայտարարել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կենտրոնական դերակատարման լիակատար աջակցության մասին ու կոչ են արել կողմերին համագործակցել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսության շուտափույթ վերսկսման համար։