30/09/2020 12:13
Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները Մակրոնն անվանել է վտանգավոր և չմտածված
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վտանգավոր ու չմտածված է համարում Թուրքիայի քաղաքական հայտարարությունները՝ կապված Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետ, հաղորդում է «РИА Новости»-ն:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ Ադրբեջանին կտրամադրի իր հայցած ցանկացած աջակցություն:
«Ես ուշադրություն դարձրեցի Թուրքիայի քաղաքական հայտարարություններին, որոնք ինձ համար չմտածված և վտանգավոր են թվում», - հայտարարել է Մակրոնը Ռիգայում Լատվիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում: