01/10/2020 17:38
Մարտունիում լրագրողներին թիրախավորելը դիտարկվում էր ադրբեջանական ԱԹՍ-ների միջոցով. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը լրատվամիջոցների մեր գործընկերներին միտումնավոր է թիրախավորել, գրում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար Տիգրան Աբրահամյանը։
«Նշեմ, որ այսօր Արցախի Մարտունի քաղաքում հրետակոծման են ենթարկվել լրատվամիջոցների մի խումբ ներկայացուցիչներ, այդ թվում՝ արտասահմանցի Le monde-ի 2 օպերատորները։
Այն, ինչ տեղի է ունեցել Մարտունի քաղաքում այդ պահին դիտարկվում էր նաև ադրբեջանական ԱԹՍ-ների միջոցով։
ԶԼՄ-ների ներկայացուցիչները հատուկ տարբերանշաններով էին, նկատելի վայրում գրված էր PRESS, ինչը չէր կարող չֆիքսվել ԱԹՍ-ների կողմից»,-նշել է Աբրահամյանը։
Հիշեցնենք՝ Արցախում Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վիրավորվել են ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները, «Դոժդ»-ի գլխավոր խմբագրի տեղակալը, «Արմենիա» հեռուստաընկերության օպերատորը, 24News-ի լրագրողը, «Agence France-Presse» (AFP) միջազգային լրատվական գործակալության լրագրողները։
«Գրադի» հրետակոծության տակ է ընկել «ՍիվիլՆեթի» հինգ հոգանոց նկարահանող խումբը։