01/10/2020 12:40
Հայաստանի սահմաններին ակտիվ մարտական գործողություններ չկան. Հովհաննիսյան
Հայաստանի Հանրապետության սահմաններին ակտիվ մարտական գործողություններ չկան, Aysor.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ին Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս էր այրվել հակառակորդի հարվածային ԱԹՍ-ի հարվածից:
Մարտական խնդիրը կատարելիս հակաօդային և օդային մարտերի ընթացքում Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչի կողմից ՀՀ օդային տարածքում խոցվել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Օդաչուն զոհվել էր: