01/10/2020 16:16
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարությունը` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ամենախիստ կերպով դատապարտում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու շփման գծում տեղի ունեցող բռնության սրումը, հաղորդում է Կրեմլի կայքը:
«Մենք սգում ենք զոհերի համար և ցավակցում զոհերի և վիրավորների ընտանիքներին:
Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները մասնակցող կողմերի զինված ուժերի միջև:
Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին անհապաղ բարեխղճորեն ստանձնել իրենց պարտավորությունները և առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ, վերսկսել բանակցությունները կարգավորման էության շուրջ», - ասվում է հայտարարության տեքստում: