01/10/2020 19:58
Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ղարաբաղում
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 1-ին հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ:
Ինչպես հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ մանրակրկիտ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածության աճը:
Նախարարներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել շարունակվող զինված դիմակայության կապակցությամբ և կողմ արտահայտվել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը: Ընդգծվել է հակամարտության մեջ այլ շրջաններից ապօրինի զինված խմբավորումների զինյալների ներգրավման անթույլատրելիությունը: Նշվել է ծայրաստիճան հավասարակշռված քայլերի անհրաժեշտությունը՝ Բաքվին և Երևանին քաղաքական և դիվանագիտական օգնություն ցուցաբերելու տեսանկյունից:
Նրանք վերահաստատել են իրենց պատրաստակամությունը սերտ համակարգմամբ իրավիճակը կայունացնելու, հնարավորինս շուտ հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցային հունի վերադարձնելու համար:
Ռուսական կողմից ուշադրություն է հրավիրվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ձեռնարկված ջանքերի վրա, այդ թվում՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության վրա:
Անդրադարձ է կատարվել երկկողմ օրակարգի արդիական թեմաներին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ հետագա շփումները պահպնելու համար: