01/10/2020 09:14
«Հրապարակ». 90-ականների պատերազմի բովով անցած հրամանատարներն ու պետական գործիչները քննարկում են իրավիճակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին Արցախում են Հովիկ Աբրահամյանը, Վլադիմիր Գասպարյանը, Արմեն Գևորգյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը։ Արցախ է մեկնել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Այստեղ է նաև Ռոբերտ Քոչարյանը՝ կրտսեր որդու հետ։ ՀՀ երկրորդ նախագահը հանդիպումներ է ունեցել Բակո Սահակյանի, Արկադի Ղուկասյանի, Լևոն Մնացականյանի, Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի և ուրիշների հետ։
90-ականների պատերազմի բովով անցած հրամանատարներն ու պետական գործիչները քննարկում են իրավիճակը, փորձում գնահատել, թե ինչ զարգացումներ են սպասվում Արցախում, և ով ինչով ու ինչպես կարող է օգտակար լինել հաղթանակի գործին»։