01/10/2020 13:50
Մարտունիում վիրավորվել են ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները
Ֆրանսիական Le Monde պարբերականի լրագրողները հրետակոծության տակ են ընկել Արցախի Մարտունի քաղաքում, հաղորդում է ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ- տնօրեն Հովհաննես Մովսիսյանը։
Նա հայտնում է, որ կա երկու վիրավոր, նախնական տվյալներով, երկուսն էլ՝ Ֆրանսիայի քաղաքացի:
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնն էլ հաղորդում է, որ վիրավոր լրագրողներին տեղափոխում են Մարտունու հիվանդանոց: