01/10/2020 14:48
Իրանում ադրբեջանցիների կողմից այրված Հայաստանի համար «Կամազ» բեռնատարներում զենք չի եղել
Ռուսական «Կամազ» բեռնատարներում, որոնք Հայաստան են տեղափոխվում Իրանի տարածքով, զենք չի եղել:
Իրանի պետական հեռուստատեսությունը ցուցադրել է տեսանյութ: Մինչդեռ բլոգերները հայտնում են, որ փոխադրողների վրա հարձակումներ են կազմակերպում Ադրբեջանի հատուկ ծառայությունները, որոնք ցանկանում են հակահայկական տրամադրություններ առաջացնել Իրանում:
Պետական հեռուստատեսությունը և «Iribnews» լրատվական գործակալությունը ռեպորտաժ են ցուցադրել Իրանով Հայաստան ռուսական «Կամազ» բեռնատարների տեղափոխման մասին:
Դրանում բեռնատարների վարորդները ցույց են տալիս, որ մեքենաների ներսում զենք չկա: «Կամազ» բեռնատարների բեռնախցիկներում պահեստամասեր և բեռնատարների վերազինման մասեր են եղել: