01/10/2020 14:51
Լուկաշենկոն զրուցել է Փաշինյանի ու Ալիևի հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին տեղեկացնում է BelTA-ն:
Զրույցի հիմնական թեման Լեռնային Ղարաբաղի իրավիճակն էր:
Կողմերը խոսել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման և առևտրատնտեսական համագործակցության մասին:
Ավելի վաղ հոկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը դիմակայելու է ահաբեկչությանը «հանուն համաշխարհային անվտանգության»:
«Միջազգային հանրությունը հստակ արձանագրել է, որ ադրբեջանա-թուրքական տանդեմն ահաբեկչական վարձկանների միջոցով պայքարում է Արցախի և Հայաստանի դեմ», - հայտարարել է ՀՀ վարչապետը: