01/10/2020 18:09
Ռուսաստանը սեփական տվյալներն ունի Ղարաբաղյան հակամարտությանը Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցության վերաբերյալ. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը տիրապետում է սեփական տվյալների, որ Մերձավոր Արևելքի զինյալները կռվում են Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Մենք ունենք այդ տեղեկությունները, դրանք մեր ձեռքի տակ են», - ասել է նա հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ռուսաստանն ունի իր սեփական տվյալները Ղարաբաղյան հակամարտության գոտի վարձկաններին տեղափոխելու վերաբերյալ: