01/10/2020 15:58
Նազարբաևը խոսել է Լեռնային Ղարաբաղում բախումների մասին
Ղազախստանի ազգայի Ասամբլեայի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընդունել է իր տեղակալ Ժանսեյթ Թույմեբաևին:
Հանդիպման ժամանակ նրան պատմել են ՂԱԿ-ի և տարածաշրջանային Բարեկամության տների ընթացիկ գործունեության մասին:
«Էլբասին աջակցել է Ղազախստանի ադրբեջանական և հայկական սփյուռքի համատեղ կոչին՝ դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Նուրսուլթան Նազարբաևը մտահոգություն է հայտնել հակամարտության սրման կապակցությամբ՝ նշելով Ղազախստանի համար երկու բարեկամ պետությունների միջև բանակցությունների սկսման կարևորությունը, որոնք կծառայեն տարածաշրջանում իրավիճակի շուտափույթ կայունացմանը», - ասվում է Նազարբաևի կայքի տարածած հաղորդագրության մեջ: