01/10/2020 15:25
Պատրաստվում է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ. Կրեմլ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ղարաբաղում իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության նախապատրաստման մասին, հինգշաբթի լրագրողներին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հանդիպմանը հատուկ ուշադրություն է դարձվել Ղարաբաղյան շփման գծում տիրող իրավիճակին», - ասել է Պեսկովը:
«Կրկին ծայրահեղ անհանգստություն է արտահայտվել շարունակվող մարտերի կապակցությամբ: Վլադիմիր Պուտինը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համատեղ հայտարարություն պատրաստելու մասին», - հայտնել է Պեսկովը: