01/10/2020 11:35
Թրամփը երկարաձգել է ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը մինչև դեկտեմբերի 11-ը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բանաձև է ստորագրել ԱՄՆ կառավարության ֆինանսավորումը մինչև դեկտեմբերի 11-ը երկարաձգելու մասին, հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջադդադ Դիրը:
«Նախագահ Դոնալդ Թրամփը բանաձև է ստորագրել կառավարության ֆինանսավորումը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 11-ը երկարաձգելու մասին», - գրել է Դիրը Twitter- ում:
Ավելի վաղ ԱՄՆ Սենատը՝ հետևելով Ներկայացուցիչների պալատին, ընդունել էր միջանկյալ բյուջե մինչև դեկտեմբերի 11-ը, ինչը կանխելու է կառավարության շաթդաունը:
Փետրվարի 10-ին Միացյալ Նահանգների նախագահը ներկայացրել է 2021 թվականի դաշնային բյուջեի նախագիծը, որը ենթադրում է 4,8 տրիլիոն դոլար ծախսեր: