01/10/2020 15:02
Աղաչում եմ հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները. ԵԽ գլխավոր քարտուղար
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը կոչ է արել Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ խորը մարդասիրական ճգնաժամից խուսափելու համար:
Հայտարարության մեջ ԵԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ հակամարտության սրման հետ մեկտեղ քաղաքացիական զոհերի թիվն աճում է:
«Ես սգում եմ պատերազմական գործողությունների զոհ դարձած շատ մարդկանց, այդ թվում՝ խաղաղ բնակիչների կորուստը: Ոչ մի քաղաքական նկատառում չի կարող արդարացնել այդ կանանց, տղամարդկանց և երեխաների սարսափն ու տառապանքը», - հայտարարել է Պեյչինովիչ-Բուրիչը:
«Աղաչում եմ հակամարտության բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», - ընդգծել է նա:
«Խաղաղ լուծումը պետք է գտնվի բանակցությունների սեղանի շուրջ՝ խորը մարդասիրական ճգնաժամը կանխելու համար», - հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարը: