01/10/2020 16:26
Le Monde-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ ֆրանսիական «Le Monde»-ի թղթակցի վիճակը ծանր է:
««Le Monde»-ի թղթակցի վիճակը ծանր է, նրան վիրահատում են Ստեփանակերտի բժշկական կենտրոնում: Լրագրողներն Ադրբեջանի ԶՈՒ հրետակոծության հեևանքով վիրավորում էին ստացել Մարտունու քաղաքապետարանի շենքում», - նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Արցախի Մարտունի քաղաքում այլ լրագրողների հետ հրետակոծության տակ են ընկել նաև ֆրանսիական «Le Monde» պարբերականի լրագրողները: