01/10/2020 01:24
Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Պուտինին. քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը
Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև:
Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, մանրամասն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրումը:
Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել շարունակվող լայնամասշտաբ ռազմական գործողությունների կապակցությամբ:
Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը պատերազմող կողմերին կոչ են արել շուտափույթ և ամբողջական հրադադար հաստատել, ապաէսկալացնել լարվածությունն ու առավելագույն զսպվածություն ցուցաբերել:
Նշվել է, որ Ղարաբաղյան ճգնաժամի կարգավորուման քաղաքական և դիվանագիտական մեթոդներն այլընտրանք չունեն:
Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության հատուկ չափանիշներ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել Մինսկի խմբի (Ռուսաստան, Ֆրանսիա և Միացյալ Նահանգներ) համանախագահող երկրների ղեկավարների անունից հանդես գալ հայտարարությամբ՝ հօգուտ զինված առճակատման շուտափույթ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման: