01/10/2020 10:23
Ադրբեջանի զինվորների դիերի գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ, պատերազմ են ուղարկվել թմրեցված վիճակում. Պողոսյան
Անցած գիշեր, սեպտեմբերի 27-ից հետո, առաջին անգամ առաջնագծի երկայնքով հարաբերական անդորր է եղել, բացառությամբ մի քանի հրաձգությունների, ասուլիսի ժամանակ ասաց Արցախի նախագահի մամուլի պատասխանատու Վահրամ Պողոսյանը:
«Այս պահի դրությամբ վիճակը հարաբերական հանգիստ է, բայց պատերազմը շարունակվում է», - նշեց նա՝ ավելացնելով, որ հետախուզությունը փոխանցել է, որ այս օրերին առաջնագծի տարբեր ուղղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել է Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:
«Ըստ մեր տվյալների՝ լուրջ դժգոհություներ են առաջացել Ադրբեջանում ապրող փոքրամասնություններ շրջանում: Առաջիկայում, հավանաբար, նրանց բողոքի ակցիային ականատես կլինենք», - նշեց Պողոսյանը:
Նա մի փաստ էլ ներկայացրեց՝ մեր տարածքում հայտնված Ադրբեջանի զինվորների դիերի գրեթե բոլորի գրպաններում եղել են ներարկիչներ: Վահրամ Պողոսյանի խոսքով՝ դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանը պատերազմ է ուղարկում զինվորներին՝ արդեն թմրեցված վիճակում. «Սա ռազմական հանցագործություն է»: