01/10/2020 21:09
Հայաստանը որոշում է կայացրել հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանին խորհրդակցության համար. ԱԳՆ խոսնակ
Հայաստանի համար անընդունելի է Իսրայելի կողմից Ադրբեջանին գերժամանակակից սպառազինության տրամադրումը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Դա ցավալի է այն ժամանակ, երբ Ադրբեջանը Թուրքիայի հետ մագրեսիա է իրականացնում Հայաստանի ու Արցախի դեմ», - ասաց նա։
Աննա Նաղդալյանը նշեց, որ ՀՀ ԱԳՆ-ն որոշում է կայացրել հետ կանչել Իսրայելում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանին խորհրդակցության համար։