30/09/2020 23:44
Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված ենք եղել դադարեցնել փաստահավաք աշխատանքները Գեղարքունիքի մարզում. ՀՀ ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ այսօր փաստահավաք աշխատանքների նպատակով Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք ու մարզի Սոթք, Շատվան, Կութ և մյուս գյուղեր էին այցելել՝ կապված քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական ռազմաօդային և հրետանային հարձակումների հետ:
Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով խումբը ստիպված է եղել դադարեցնել աշխատանքները։
Նա նշել է,որ մանրամասներն ու արդյունքները կներկայացնեն վաղը։