02/10/2020 16:20
Afrin-Syria. Ադրբեջան ուղարկված վարձկանների հրամանատարները բռնաբարում են նրանց կանանց Սիրիայում (Տեսանյութ)
Թուրքիայի կողմից աջակցության ստացող հրամանատարները բռնաբարում են Ադրբեջան ուղարկված իրենց աշխարհազորայինների կանանց:
Այս մասին Սիրիայում մարդու իրավունքների կազմակերպությանը պատմել է գրոհայինների կողմից բռնության ենթարկված կանանցից մեկը:
Աղջիկը դարձել է «Սուլեյման Շահ /ալ-Ամշաթա» թուրքմեն ահաբեկչական կազմակերպության ջոկատի ահաբեկչի զոհ:
Կազմակերպությունը գլխավորում է «Աբու Ամշա» մականունով Մուհամեդ ալ-Ջասիմը: Սա տխրահռչակ Յասիմի կողմից բռնաբարության գործով երկրորդ սկանդալն է: