02/10/2020 18:55
Վիվա-ՄՏՍ-ի «Z» սակագնային պլանն արցախցիներին կտրամադրվի անվճար
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ 2020թ. հոկտեմբերի 2-ից Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող արցախցիները կարող են մեկ ամիս շարունակ անվճար օգտվել Վիվա-ՄՏՍ-ի՝ «Z» սակագնային պլանից:
Սակագնային պլանի շրջանակում բաժանորդը ստանում է.
- ZOOM, SKYPE, VIBER, WHATSAPP, MESSENGER, ZANGI, TELEGRAM հավելվածներից օգտվելու հնարավորություն (փաթեթների ակտիվ լինելու դեպքում հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում [Zoom, Skype՝ մինչև 31.10.2020թ., ներառյալ]),
- 3 ԳԲ ինտերնետ,
- 200 րոպե (ցանցի ներսում, հայաստանյան օպերատորների ցանցեր, Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան, «Vodafone Ուկրաինա» [մինչև 31.12.2020թ., ներառյալ)
- 10 000 ներցանցային րոպե (200 րոպե փաթեթը սպառելուց հետո), ինչպես նաև 200 SMS դեպի հայաստանյան բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն:
Արցախյան անձնագիր ունեցող յուրաքանչյուր անձ «Z» սակագնային պլանն ակտիվացնելու համար կարող է ձեռք բերել միայն մեկ SIM քարտ:
Սակագնային պլանին բաժանորդագրվելու համար պետք է այցելել սպասարկման կենտրոն: