02/10/2020 23:25
Հակառակորդի հրթիռակոծության հետևանքով Ստեփանակերտում վիրավորվել է 11 քաղաքացի, նախնական տվյալներով՝ կա նաև զոհ. Արցախի ՄԻՊ
Հարվածելով Արցախի Արտակարգ իրավիճակների ծառայության շենքին՝ Ադրբեջանը հստակ թիրախավորել է մարդասիրական գործառույթ իրականացնող կառույց, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի Հանրապետության ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:
Նա նշեց, որ վիրավորվել է 7 մարդ՝ թե՛ քաղծառայողներ, թե՛ այլ քաղաքացիներ։
Բեգալարյանի խոսքով՝ Արտակարգ իրավիճակների շենքի վրա հարվածը կոպտագույն կերպով խախտում է միջազգային մարդասիրական օրենքի նորմերը և Ադրբեջանի կողմից հստակ իրականացված պատերազմական հանցագործություն է։
Անդրադառնալով երեկոյան Ստեփանակերտը հրիթռակոծելուն՝ Արցախի ՄԻՊ-ը նշեց, որ Ադրբեջանը 3 հրթիռ է արձակել Ստեփանակերտի ուղղությամբ, ինչի հետևանքով տուժել են քաղաքացիներ և քաղաքացիական օբյեկտներ։
«Կա առնվազն 4 վիրավոր, կա նաև զոհ, սակայն տվյալները ճշտվում են», - ասաց Բեգլարյանը: